Արիզոնայի երկու բնակիչներ՝ Ջոնսոն Փոլին և Ջեսի Պերրոտտան, նկարահանել են Pixar ստուդիայի «Խաղալիքների պատմության» ռիմեյքը, որը պատկերում է օրիգինալ մուլտֆիլմի հերոսներին,- հաղորդում է Wired-ը: Մուլտֆիլմի նկարահանումը սկսվել է դեռ 2010 թ., երբ Փոլին եղել է 17 տարեկան, իսկ Փորթերը՝ 18:
Երիտասարդ ամերիկացիների մուլտֆիլմը ստացել է «Live-Action Toy Story Project» անվանումը: Ռիմեյքի հիմքում ընկած է մուլտֆիլմի սկզբնական սցենարը:
«Խաղալիքների կենդանի պատմությունը» տևում է 1 ժամ 20 րոպե: Մուլտֆիլմի ձայնագրությունը հասանելի է YouTube-ում: Այն համացանցում հայտնվել է հունվարի 13-ին և ունեցել ավելի քան երկու միլիոն դիտում:
Ըստ եղած տեղեկությունների՝ նոր խաղալիքային տարբերակի ռեժիսորները կապ են հաստատել Pixar-ի հետ, որը արդեն իր համաձայնությունը տվել է: Ոչ մի իրավաբանական հարց Փոլիի և Պերրոտեի առնչությամբ ստուդիան չունի:










































