Իրանը սկսում է Պարսից ծոցի «Ռեշադաթ» հանքում նավթի արդյունահանման առաջին փուլը՝ օրական արտադրական ծավալը 22 հազար բարելի հասցնելու նպատակով: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանական օֆշորային նավթային ընկերության աշխատակից Աբաս Ռաջաբհանիին:
Չորս հորատանցքեր կփորվեն հանքում՝ վերջնարդյունքում օրական արդյունահանման ծավալը 75 հազար բարելի հասցնելու համար՝ ասել է նա:
Իրանը խոշորագույն նավթային հարթակ է տեղադրել հանքի շահագործման համար, որը մեկ տարում կառուցվել է Իրանում:
2012 թվականի դեկտեմբերին Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել էր, որ Իրանն ունի օրական 4 մլն բարել նավթ արդյունահանելու հնարավորություն:










































