«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը կենսուրախ է և շատ ընկերասեր: Անգամ խաղադաշտում նրա դեմքին հաճախ կարելի է ժպիտ տեսնել:
«Երջանկությունն անչափ կարևոր է մարդու համար: Ես միշտ երջանիկ եմ: Եթե ընտանիքիդ անդամները և մտերիմներդ իրենց լավ են զգում, ապա դու էլ պետք է երջանիկ լինես:
Իհարկե, ես միշտ անհանգստանում եմ մտերիմներիս համար, սակայն ընդհանուր առմամբ դրական տրամադրվածություն ունեմ: Ընտանիքս իմ հիմքն ու հենարանն է: Ասեմ, որ երեխայիս ծնվելուց հետո ես բավական փոխվել եմ»,- բրազիլական լրատվամիջոցները մեջբերում են Նեյմարի խոսքերը:







































