Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել թուրքական Գազիանտեպ նահանգում գտնվող սիրիացի փախստականների ճամբար: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Գազիանտեպ այցի ընթացքում Էրդողանը կծանոթանա սիրիացի փախստականների բնակության պայմաններին: Ավելի վաղ Էրդողանն այցելել էր Շանլըուրֆա նահանգի փախստականների ճամբար:
Այսօր Թուրքիայի տարածքում է գտնվում է 135 հազար սիրիացի փախստական, որոնք ապաստանել են երկրի 7 նահանգների 13 վրանային ճամբարներում: Թուրքիայում սիրիացի փախստականները հիմնականում տեղակայված են Շանլըուրֆա, Հաթայ և Գազիանտեպ նահանգներում:











































