Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Վանաձորի Պուշկինի անվ. դպրոցի տնօրենին կընտրեն ակնհայտ կեղծիքներով

Հունվարի 11-ին Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցում նշանակված էր մրցույթ` տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթն սկսվելու էր ժամը 13:00-ին: Երկու ժամից ավելի խորհրդի անդամներն անտրտունջ սպասում էին Երևանից Վանաձոր ժամանող նախարարության ներկայացուցչին` «չհամարձակվելով» նույնիսկ տեղեկանալ` երբ, որ ժամին է նա դուրս եկել մայրաքաղաքից և ճանապարհի որ հատվածում է տվյալ պահին (նրանց կապը նախարարության հետ միայն և միայն մարզպետարանի միջոցով է):

Վերջապես ժամեր անց մարզպետարանի աշխատակիցը հայտարարեց, որ նույնիսկ նախարարությունը որևէ տեղեկություն չունի Վանաձոր գործուղած իր ներկայացուցչից, և այդ հանգամանքը վերագրելով ճանապարհների անանցանելիությանը` որոշում կայացվեց հետաձգել մրցույթը: Ապա հրահանգ եղավ հավաքել-բերել խորհրդի անդամներին, որպեսզի արձանագրություն կազմելուց հետո այն ստորագրվի:

Թիվ 4 դպրոցի տնօրենի հաստիքի համար դիմողները 2-ն են` դպրոցի 3 տարվա փոխտնօրեն, տնօրենի ներկայիս պաշտոնակատար, աշխարհագրության ուսուցիչ Համլետ Խումարյանն ու նույն դպրոցի նախկին ուսուցչուհի, քիմիայի և կենսաբանության մասնագետ Նաիրա Հարությունյանը: Մրցույթն անցկացվելու է 3 փուլով. առաջին փուլում թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացնելու է դպրոցավարության իր ծրագիրը, որից հետո պատասխանելու է ԿԳ նախարարության կողմից սահմանված` «1-100 հարց» հարցարանից վիճակահանությամբ ընտրված 5-ական հարցի: Վերջում փակ քվեարկությամբ խորհրդի անդամները քվեարկելու են իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Տնօրեն ընտրող խորհրդի անդամները 8-ն են` դպրոցի 2 փոխտնօրենները, որոնցից մեկը նաև խորհրդի նախագահն է, 2 ծնող` դպրոցի ծնողկոմիտեի կազմից, ներկայացուցիչներ նախարարությունից, մարզպետարանից և համայնքից:

«Առաջին լրատվական»-ի հարցին` նախապես կայացրե՞լ է իր ընտրությունը` դպրոցի խորհրդի անդամ, փոխտնօրեն Lարիսա Գևորգյանը պատասխանեց, որ ինչ-որ ձևով կողմնորոշված է, բայց վերջնական որշում կկայացնի` ընտրության ընթացքից կախված:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը` արդյոք կաշկանդված չէ՞ ընտրելու Համլետ Խումարյանին` նրա` 3 տարվա փոխտնօրեն, իսկ այժմ տնօրենի պաշտոնակատար լինելու հանգամանքներով, պատասխանեց, որ «ոչ մի ճնշում չկա»: Մինչդեռ դպրոցի մյուս փոխտնօրեն, խորհրդի նախագահ Վեներա Ազատյանը նախապես արդեն կատարել է իր ընտրությունը. «Ինչ խոսք, բնականաբար, արդեն ես գիտեմ՝ ում եմ ընտրելու»,- ասաց տիկին Վեներան:

Երկու թեկնածուներից Նաիրա Հարությունյանին ներկայացրեց ըստ նրա ձեռքբերումների, իսկ տնօրենի պաշտոնակատար Համլետ Խումարյանին` միայն ընդգծված վերաբերմունքային գնահատականով: «3-րդ տարին է` աշխատում է դպրոցում որպես փոխտնօրեն, տպավորությունը բարձր է: Բավական խոստումնալից աշխատանք է տանում մեր հարգարժան տնօրենի աշխատանքից հետո: Մի խոսքով` կոլեկտիվը ճանաչում է նրան, ընդունում է և գնահատում նրա աշխատանքը: Խոստումնալից է աշխատանքի մեջ, երիտասարդ: Նաիրան տարիներ առաջ մեզ մոտ աշխատել է: Երկու տարի հիմնականում աշխատել է ավարտելուց հետո: Կոլեկտիվը նաև նրան է ճանաչում:

Ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո մեզ մոտ աշխատել է, որից հետո տեղափոխվել է «Էվրիկա» դպրոց, նրա աշակերտներից շատերը մասնակցել են օլիմպիադաների և ստացել շնորհակալագրեր»,- ասաց խորհրդի նախագահը:

Ըստ կարգի` թեկնածուները պետք է ներկայացնեն նաև իրենց մասնագիտական ձեռքբերումներն ու հաջողությունները հավաստող փաստաթղթեր: Այդպիսիք ներկայացրել է միայն Նաիրա Հարությունյանը. տնօրենի պաշտոնակատարը ոչ մի նման փաստաթուղթ չունի: Նաիրա Հարությունյանը երիտասարդ գիտնական է, քիմիական գիտությունների թեկնածու: Ոսկե մեդալով ավարտել է դպրոցն ու գերազանցությամբ՝ բուհը: 8 գիտական հոդվածի և 5 թեզիսի հեղինակ է, զեկույցներով հանդես է եկել միջազգային մի շարք կոնֆերանսներում: 2006-ին ճանաչվել է Լոռու մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ» քիմիա առարկայից, 2011-ին` Լոռու մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ», նույն թվականին արժանացել է նաև հանրապետության «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակին: 2006-12 թթ. նրա աշակերտները հանրապետական օլիմպիադաներում ստացել են 18 դիպլոմ (3 առաջին կարգի, 8 երկրորդ կարգի և 13 երրորդ կարգի) և 8 գովասանագիր: Մասնակցել են նաև միջազգային և համաշխարհային օլիմպիադաների: 2005 թվականից Նաիրա Հարությունյանը «Քիմիա» առարկայի մարզային օլիմպիադայի նախագահն է, 2009-ից` «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ: 2010-ին նրա ղեկավարած «Էվրիկա» խումբը «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարում» արժանացել է առաջին, 2011-ին` երկրորդ, 2012-ին` դարձյալ առաջին կարգի դիպլոմների:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում