Այն սննդամթերքը, որ մարդը ուտում է առավոտյան, կարևոր դեր է խաղում նրա առողջական վիճակի համար: Դիետոլոգների կարծիքով՝ գոյություն ունի մթերքների ցուցակ, որոնք արգելված է առավոտյան ուտել սոված վիճակում:
Մասնավորապես, բուժաշխատողները արգելում են բանանը և յոգուրտը,- հաղորդում է Meddaily-ին: Բանանի դեպքում հետևյալ խնդիրն է առկա՝ նրանում չափից ավելի մագնեզիում կա: Հետևաբար, առավոտյան բանան ուտելու սովորությունը կարող է հրահրել կալցիում – մագնեզիում հավասարակշռության խախտմանը, ինչը կարող է առաջացնել սրտանոթային հիվանդություններ:
Յոգուրտը, հայտնվելով դատարկ ստամոքսում, մասնակիորեն կորցնում է օգտակար հատկությունները: Ավելի լավ է այն ուտել առավոտյան սնվելուց երկու ժամ անց, կամ էլ նախքան քնելը:
Դատարկ ստամոքսին նարինջ ուտելը ևս ամենափայլուն գաղափարներից չէ: Մեծ է ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականությունը:
Խուրման և պոմիդորները ևս հայտնվել են «սև ցուցակում»: Այնտեղ են հայտնվել նաև սխտորը, պահածոյացված և ծխեցրած սննդատեսակները:
Հում բանջարեղենների օգտագործումը առավոտյան սպառնում է լեղածորանի բորբոքմամբ: Մասնավորապես պետք է դրանցից զգուշանան վատ մարսողությամբ մարդիկ:
Նաև հարկավոր է խուսափել սառը ըմպելիքներից, որոնք կարող են խախտել մինստրուալ ցիկլը:
Հարկավոր է հիշել, որ սոված մարդու ստամոքսում հայտնված շաքարը կարող է անսպասելի լինել մարմնի համար: Ուղղակի օրգանիզմը չի հասցնի ինսուլինի բավարար քանակ արտադրել:











































