Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ավարտից հետո, հավանաբար, նոր երկաթուղու շինարարություն կսկսվի: Այն կձգվի Ադրբեջան-Թուրքիա սահմանից դեպի Կարս: Այս մասին Trend գործակալությանը հաղորդել է «Ադրբեջանական երկաթուղի» ընկերության մամլո պատասխանատու Նադիր Ազմամադովը:
Նրա խոսքով՝ Նախիջևանն ու Կարսը միմյանց կապող երկաթուղու ծրագիրը ընթացքի մեջ է:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2014 թվականին:
Ավելի վաղ ընկերության փոխնախագահ Ղուրբան Նազիրովը հայտարարել էր, որ 240 կմ երկարությամբ նոր երկաթուղու շինարարությունը կարժենա 1 մլրդ դոլար:







































