Հունվարի 14-15-ը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհից փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձյան մեջ արգելափակված հինգ, իսկ Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհից` երեք ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում փրկարարները ձնակույտից դուրս են բերել 15 ավտոմեքենա:









































