ԱՄՆ հրաձգային ազգային ասոցիացիան (National Rifle Association` NRA) ներկայացրել է iOS-ի նոր հավելված, որը սովորեցնում է կրակել զենքից` գրում է The Next Web-ը:
Ծրագրի կազմում ներառված է 3D-խաղ, որտեղ օգտատերը «Բերետտա», «Բրաունինգ» ու «Կոլտ» ատրճանակներով, M16, AWM, СВД և MK11 հրացաններով ու «Կալաշնիկով» ինքնաձիգով կարող է հմտորեն խոցել շարժվող ու անշարժ թիրախին:
Հավելվածը նաև խորհուրդներ է տալիս` կապված հրաձգության տեխնիկայի բարելավման հետ:
App Store-ում ծրագիրը ստացել է +4 վարկանիշ, ինչը նշանակում է, որ հավելվածում չի հայտնաբերվել «կասկածելի պարունակություն», և այն կարող են օգտագործել 4 տարեկանից մեծ երեխաները` հայտնում է Lenta.ru-ն: Հավելվածը տարածվում է անվճար:











































