Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի մեկնաբանել Ղարաբաղյան համակարտության մասին երկրի արտգործնախարար Մայա Պանջիկիձեի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է տեղի GHN գործակալությունը, վարչապետը նշել է, որ արտգործնախարարն անձամբ մեկնաբանություն կտա այդ հարցի շուրջ:
Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-երում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Պանջիկիձեն, Լատվիայում խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարել էր, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն «հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության»: Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչներն իրենց բողոքն են արտատահայտել այս կապակցությամբ և պահանջում են արտգործնախարարի հրաժարականը: