Վերջին օրերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Լիոնում հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի 21 քաղաքացիների: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայում Վրաստանի հյուպատոսությանը, այս տեղեկատվությունը հայտնի է դարձել ֆրանսիական մամուլից, սակայն Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը պաշտոնական հաղորդագրություն այս մասին չի ստացել:
Հյուպատոսությունում հայտարարել են, որ չնայած ձերբակալվածներն ունեն վրացական ազգանուններ, նրանցից շատերը Վրաստանի քաղաքացիներ չեն:
Հյուպատոսությունը մտադիր է պաշտոնական տեղակատվություն ստանալ Ֆրանսիայի իշխանություններից և քայլեր ձեռնարկել Վրաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվածները կապեր ունեն Եվրոպայում ռուսական մաֆիայի հետ: Հանցավոր խմբավորումը մեղադվում է հազարավոր բանկային քարտեր գողանալու և բանկային հաշիվներ կոտրելու մեջ: