Գերմանիայի կառավարությունը 89 մլրդ եվրոյի 58 ներդրումային նախագիծ կստեղծի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ԵՄ տնտեսական աճի խթանման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք 58 նախագիծ ենք պատրաստել, որոնք ներգրավում են տնտեսության տարբեր ոլորտներ»,- ասել է Գերմանիայի ֆինանսների նախարարության խոսնակ Մարիաննա Կետեն:
Նախագծերը ներառում են երկրում համացանցին ավելի արագ միացման զարգացում: 13,5 մլրդ եվրո կուղղվի քամու էներգիայի օգտագործման նախագծերի աջակցմանը, 10 մլրդ եվրո՝ Գերմանիայի ավտոճանապարհների ցանցի ընդլայնմանը:
Ավելի վաղ Յունկերը հայտարարել էր ԵՄ տնտեսության վերակենդանացման համար շտապ միջոցների ընդունման մասին՝ նոր ներդրումային ծրագիր ներկայացնելով աշխատատեղերի ավելացման և տնտեսության ընդհանուր ամրապնդման համար:









































