Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ.ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել:








































