Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է Կոլումբիայի տարվա մարդ:
Նման կոչման նա արժանացել է Կոլումբիայի 3 ամենահեղինակավոր պարբերականների՝ El Tiempo-ի, El Espectador-ի և Semana-ի քվեարկությունների արդյունքում:
Խամեսը նման պատվի արժանացել է Կոլումբիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում գերազանց ելույթի համար: Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը դարձավ «Մունդիալ-2014»-ի լավագույն ռմբարկու:







































