Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամար Բերուչաշվիլին վաղը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, որտեղ բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կունենա: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ խոսնակ Դավիդ Կերեսելիձեին:
«Վրաստանի ԱԳՆ ղեկավար տիկին Բերուչաշվիլին դեկտեմբերի 9-ին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Նա կհանդիպի Թուրքիայի նախագահի, վարչապետի և ԱԳՆ ղեկավարի հետ: Այդ այցի շրջանակներում հանդիպում կլինի նաև ոչ ռեզիդենտ դեսպանների հետ, որոնք «ծածկում են» Վրաստանը Թուրքիայից»:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 10-ին այցը կշարունակվի Կարս քաղաքում, որտեղ տեղի կունենա նախարարական հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցությանն ու ապագայի ծրագրերին առնչվող հարցեր:










































