Facebook-ի եռամսյակային հաշվետվությունը սպասումներից ավելի վատ կարող է լինել: Մեկ միլիարդ դոլարով Instagram-ի գնումը կարող է լուրջ վնասներ հասցնել սոցիալական կայքին: Վերջին ամսվա ընթացքում լուսանկարների մշակման հավելվածի ակտիվ օգտատերերի թիվը կրճատվել է երկու անգամ:
AppStats կայքի վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերի կեսերին ամեն օր կայք մտնող օգտատերերի թիվը կազմել է 16.3 միլիոն մարդ: Հունվարի կեսին այդ ցուցանիշը եղել է 7.6 միլիոն: Հարկ է նշել, որ ամսվա մեջ առնվազն մեկ անգամ կայքից օգտվողների թիվը մեծացել է 5 միլիոնով՝ հասնելով մինչև 49 միլիոն մարդու:
Օգտատերերին վախեցրել է համաձայնագրի փոփոխությունը: Նոր կանոնների համաձայն՝ Facebook-ը իրավունք է ստացել առանց որևէ փոխհատուցման կիրառել օգտատերերի լուսանկարները «արտադրական» աշխատանքների համար, որոնք հետագայում կօգտագործվեն ապրանքների գովազդման համար:










































