«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այս պահին դեռ կառավարության շենքի դիմաց են: Նրանց հետ մի քանի անգամ փորձեց բանակցել կառավարության աշխատակից Ալեքսանդր Ղազարյանը, բայց ապարդյուն, այնուհետև նրանց մոտեցավ «Նաիրիտ» գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը՝ հորդորելով պահանջը ձևակերպել քաղաքակիրթ:
«Նաիրիտի» աշխատակից տիկին Գայանեն, ով այլևս չի ուզում աշխատել, պահանջում է միայն վճարել իրենց աշխատավարձերը՝ թեկուզ տնօրենի գրպանից: Նրանք կառավարության մոտ պատրաստվում են մնալ մինչև ժամը 17.00-ը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցության է և ավարտից հետո կընդունի «Նաիրիտի» հինգ աշխատակիցների:











































