Օգտատեր Գոռ Գինոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
Հաշվի առնելով օրերս կրկին ակտուալացած բանավեճերը հիմնը փոխել-չփոխելու, լավը լինել-չլինելու վերաբերյալ` հարկ եմ համարում նշել, որ անկախ բարձր պաթոսով ու վայ-հայրենասիրական բացականչություններով հագեցած բոցկլտուն պաշտպանական ճառերից, ներկա հիմնը ոչ միայն տեքստային տարբերակով է թյուրիմացություն ու հաստատ ոչ քաջալերող, այլև դրա երաժշտությունն է սովորական պլագիատ։
Եթե գտնում եք, որ պլագիատն է մեզ հարիր ու հենց այս թերի գործը պետք է խորհրդանշի մեր երկիրը, ապա ի՞նչ ասեմ, մենք սկզբունքային տարբեր պատկերացումներ ունենք սիմվոլիզմի ու այս դեպքում ակտուալ այլ հասկացությունների վերաբերյալ։
Օգտատերը նաև ներկայացնում է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի (1865-1936) «Ռայմոնդա» բալետից մի հատված: Լսել 1:05 վայրկյանից:








































