ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 2-5-ը հայկական պատվիրակության կազմում գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական խորհրդի հերթական նիստին: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի Տնտեսական համագործակցության նախարարությունում: