Thursday, 11 06 2026
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում

Բյուջե՝ ժողովրդի «քյաֆթառության» հաշվին. մամուլ

Երեկ ՀՀ նախագահական նստավայրի առաջ բողոքի ցույց էին անում ատամնաբույժները: Վերջիններս բողոքում են այս տարվա հունվարի 1-ից իրենց նկատմամբ կիրառվելիք նոր հարկից: Ըստ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի, 2013 թվականի հունվարի 1-ից ատամնաբույժները պետք է ամսական 80 հազար դրամ արտոնագրային վճար մուծեն յուրաքանչյուր «բազկաթոռի» համար: Այսինքն, եթե մասնավոր ատամնաբույժը իր տան սենյակներից մեկը կահավորել է որպես ատամնաբուժարան և տեղադրել մեկ հատուկ բազկաթոռ, ապա նա պետք է վճարի տարեկան 960 հազար դրամ արտոնագրային վճար: Եթե երկու բազկաթոռ, ապա մեկ միլիոն 920 հազար… Սա մինչև երեք բազկաթոռի համար: Ավելի մեծ ատամնաբուժարանների համար հաշվարկը մի քիչ այլ է՝ ամսական այդ վճարը կկազմի 240 հազար դրամ գումարած 3 ատամնաբուժական բազկաթոռը գերազանցող՝ յուրաքանչյուր բազկաթոռի համար ևս 48 հազար դրամ: Այսինքն, 10 բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանը միայն, որպես արտոնագրային վճար, ամսական վճարելու է 720 հազար, կամ տարեկան՝ 8 միլիոն 640 հազար դրամ: Նույն կարգով հարկվելու են նաև ատամնատեխնիկները: Նշվածը վերաբերվում է միայն Երևանին: Մարզերում թվերը մի քիչ ավելի մեղմ են:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հասկանալի է, որ սա լուրջ հարկային բեռ է ատամնաբույժների համար, և այն կիրառվելու դեպքում ատամնաբույժների ծառայությունները էականորեն կթանկանան: Առանց այդ էլ այդ ծառայությունները արդեն իսկ թանկ են այնքան, որ բնակչության մի ստվար հատվածը, եթե չասենք մեծամասնությունը ատամնաբույժի ծառայություններից օգտվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մեկ-երկու ատամ «պլոմբելը» արժե մոտավորապես այնքան, որքան մեկ ամսվա ընթացքում վաստակում է հայաստանցի շարքային աղքատ քաղաքացին: Իսկ, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ հայաստանցիների 35 տոկոսը աղքատ է: Բնակչության մի ստվար հատված էլ չի համարվում աղքատ, բայց ատամնաբույժին այցելելը նրանց համար լուրջ ծանրություն է ընտանեկան բյուջեի վրա: Ասվածը լրացուցիչ ապացուցման կարիք չունի: Դա հատկապես, ակնհայտ է այն ժամանակ, երբ մեր փողոցներում հանդիպում ենք ժպտացող տարեց մարդկանց: Նրանց ժպիտներում, մի տեսակ նոսրություն կա: Նշված հարկը գործունեության մեջ մտնելու պարագայում մեր պետական բյուջեն շոշափելի գումարներ կստանա, բայց փոխարենը՝ Հայաստանում ավելի կշատանան «քյաֆթառները»: Ստացվում է, որ մեր պետական բյուջեն ուղիղ համեմատական է հայաստանցի «քյաֆթառների» թվին:

Իհարկե, եթե ատամնաբույժը եկամուտ է ստանում, ապա այդ եկամտի մի մասը պետք է, որպես հարկ, վճարի պետությանը: Սա քննարկման թեմա չէ: Բայց խնդիրն այստեղ այլ է: Ատամնաբույժներին հարկելով, պետությունը միայն մի խնդիր է լուծում, ավելացնել բյուջեի եկամուտները: Բայց այդ նույն պետությունը, չգիտես ինչու, այդքան հետևողական չէ, օրինակ, հանքարդյունաբերության, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրման, մեծածախ առևտրի և այլ եկամտաբեր ոլորտների հարկման հարցում: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ նշված ոլորտներում առկա ահռելի ստվերը երկու-երեք տոկոսով կրճատելու դեպքում պետբյուջեն 10-20 անգամ ավելի եկամուտ կստանա, քան Հայաստանի բոլոր ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին, վարսավիրներին լրացուցիչ հարկելուց:

Ի դեպ, ատամնաբույժներին արտոնագրային վճարով հարկերը ուշագրավ պատմություն ունի: Հարկը պետք է սկսեր կիրառվել դեռ 2011 թվականի հունվարի մեկից: Սակայն, վերջին պահին օրենքում փոփոխություններ կատարվեցին և արտոնագրային վճարով հարկվող գործունեության ցանկից ատամնաբույժներն ու ատամնատեխնիկները դուրս մնացին: 2012 թվականի դեկտեմբերին, սակայն, ցանկը լրացվեց, գործունեության այս տեսակը կրկին դարձավ արտոնագրային վճարով հարկման ենթակա: Այլ կերպ ասած, կառավարությունն էլ մի տեսակ չի կողմնորոշվում՝ հարկել, թե չհարկել ատամնաբույժներին: Մի կողմից չեն ուզում տնտեսության ստվերային հատվածին «կպնել» ու այնտեղից լրացուցիչ եկամուտներ հավաքագրել, մյուս կողմից՝ դիմացը նախագահական ընտրություններ են: Տեսնենք, թե այս անգամ ինչ կորոշեն՝ մի անգամ էլ հետաձգել այս հարկի կիրառումը, թե այնուամենայնիվ «սկզբունքային» գտնվել ու հարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում