Լեդի Գագայի նոր լուսանկարները բուռն քննարկումներ են առաջացրել համացանցում: Երգչուհին հայտնվել է Bloomberg Businessweek ամսագրի 85-ամյակի արարողության ժամանակ կարմիր երեկոյան զգեստով և նկատելի կլորացած փորիկով: Դրանով հանդերձ՝ երգչուհու երկրպագուները բաժանվել են երկու մասի:
«Միանգամից երևում է, որ նա հղի է: Վիճակդ հնարավոր է թաքցնել առաջին երեք ամիսներին, իսկ հետո ավելի բարդ է: Ահա և հասել է պահը, երբ ամեն ինչ ակնհայտ է դառնում»,- գրել է երկրպագուներից մեկը:
Ոմանք էլ կարծում են, որ երգչուհին ստիպված է հղիության մասին կասկածանքներ առաջացնել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ իր անձի հանդեպ ուշադրություն գրավի:
Երգչուհին և նրա ներկայացուցիչներն այս լուրը դեռ չեն մեկնաբանել:













































