Հաճախ է պատահում, որ նիհարելու հույսով կանայք տարբեր դիետաներ են պահում, որոնք հրաշալի արդյունք են երաշխավորում: Նրանք շատ ջանք են գործադրում, շատ բաներից հրաժարվում են, բայց նիհարելու փոխարեն գիրանում են: Դիետոլոգները բացատրել են այս փաստն ու անվանել 5 ամենատարածված սխալները, որ կանայք թույլ են տալիս դիետա պահելիս:
Առաջին հերթին՝ կանայք չեն հաշվում «լավ» կալորիաները, իրենց չեն սահմանափակում այդպիսի սննդի հարցում, դրանք էլ նպաստում են ավելորդ կիլոգրամների առաջացմանը:
Երկրորդ՝ մի շարք տեսակի սննդամթերքներից հրաժարվելը (օրինակ՝ լիովին սպիտակուցներից, ճարպերից և ածխաջրերից), ինչը հանգեցնում է քաշի ավելացման, հոգնածության, ջղագրգռության և նյութափոխանակության հետ կապված խնդիրների:
Երրորդ՝ բավարար հաճախ չուտելը: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է սնվել ամեն 3-5 ժամը մեկ:
Չորրորդ՝ խնդիրներն ուտելով լուծել: Շատ կանայք փորձում են իրենց խնդիրները մոռանալ ուտելով՝ չզգալով դա:
Վերջապես, արագ արդյունք ստանալու ձգտումն ամենատարածված սխալն է: Այն հանգեցնում է գլոբալ ցավերի, նյարդայնության, հոգնածության և, իհարկե, քաշի ժամանակավոր նվազման, հայտնում է raut.ru-ն:










































