Բիլ Քեսիդին ԱՄՆ-ում կդառնա հանրապետական կուսակցության սենատորներից 54-րդը` ըստ Լուիզիանա նահանգում ընտրությունների երկրորդ փուլի: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով քվեարկության նախնական տվյալները:
Քեսեդիի հետ մրցակցել է դեմոկրատական կուսակցությունից Մերի Լանդրյեն: 57-ամյա Քեսեդիի հաղթանակով հանրապետականներն ամրապնդել են իրենց դիրքերը Սենատում. հունվարին նրանք 54 աթոռ կունենան` ընդդեմ դեմոկրատների 46-ի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 պատգամավոր և 36 սենատոր, տեղի են ունեցել նոյեմբերի 4-ին:











































