Հայտնի է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ երազել է իդեալական տղամարդու մասին: Նրա բնավորության գլխավոր գծերը պետք է լինեն՝ ասպետական վարքագիծը, հարգալից, բարեհամբույր և ներկայանալի լինելը: Բրիտանիայում հարցում է կատարվել՝ ով է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կարծիքով իդեալական տղամարդը. առաջին տեղը բաժին է հասել պարոն Դարսիին, որի դերակատարն է Քոլին Ֆերտը: Բանն այն է, որ կանանց խնդրել են մտացածին հերոսի ընտրել, հայտնում է raut.ru-ն:
Հենց Մարկ Դարսին, որը սառն ու անտարբեր էր Էլիզաբեթ Բեննեթի նկատմամբ, բայց իր դիմակի տակ թաքցնում էր կրքոտ սերը, 29.60 % դեպքերում նշվել է որպես կատարյալ տղամարդ:
Նրան հաջորդել է Ջեյմս Բոնդի սիրալիր բրիտանացի լրտեսը (12.4 %), որ փառք է բերել շոտլանդացի Շոն Քոններին դեռ 1962-ին:
Երրորդ տեղը բաժին է հասել Մոխրոտիկի ասպետին (9.6 %), այսինքն՝ յուրաքանչյուր տասներորդ կինը նախընտրել է հենց նրան:
Չորրորդ տեղում «Հիշողությայա օրագրի» Նոյն է, որին մարմնավորել է Ռայան Գոսլինգը:
Իդեալական հորինված տղամարդկանց հնգյակը եզրափակել է Զակ Մայոն, որին մարմնավորել է Ռիչարդ Գիրը (7 %):










































