Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի՝ «Նյուքասլ»-ից կրած պարտությունը (1:2):
«Իմ թիմը պարտություն է կրել այն ոճով, ինչպես ես սիրում եմ պարտվել: Մենք լիովին տրվել էինք խաղին, բայց հաջողությունը չբավականացրեց: Երկրորդ բաց թողնված գնդակից հետո մեր ֆուտբոլիստները կորցրեցին հուզական հավասարակաշռությունը: Մենք նվազագույնն արժանի էինք միավորներ վաստակելուն:
Խաղի ժամանակից մոտ 20 րոպե ծախսվեց դադարների վրա, սակայն մրցավարը չի կարող վերահսկել խաղադաշտից դուրս տեղի ունեցող երևույթներ:
Ես տարված չեմ ռեկորդներով ու վիճակագրությամբ, պարզապես ցանկանում եմ հաղթել առաջնությունում»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նյուքասլ»-ից կրած պարտությունը «Չելսի»-ի համար առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում:







































