Իտալացի դիզայներներ Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան կարողացել են խուսափել հարկերը չվճարելու համար գործով դատից: Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը, գործի նախնական լսումների ժամանակ դատավորը նրանց հանդեպ մեղադրանքները համարեց անօրինական:
Դատավորի կարծիքով, նախաքննության մարմինները բավարար ապացույցներ չեն ներկայացրել դիզայներների մասով: Դատավորը նաև հանել է ևս 5 հոգու մեղադրանք, որոնք անցնում են այս գործով:
Քննչական մարմինների վարկածով Դոլչեն և Գաբանան 2004-2005թթ.-ին օֆշորային ընկերություն էին ստեղծել Լյուքսեմբուրգում, որին տվել էին իրենց բրենդի իրավունքները: Այսպիսով դիզայներն Իտալիայում չեն վճարել ավելի քան 1մլրդ եվրո (1.4 մլրդ դոլար):
Իրենց հերթին դիզայներները ժխտել են իրենց հասցեին ուղղված մեղադրանքները:









































