Երեխաների հետ շփումը հատուկ պատրաստվածություն է պահանջում, ամեն դեպքում՝ Քիմ Քարդաշյանի համար, հայտնում է wday.ru-ն:
Instagram-ի լուսանկարից դատելով՝ Քիմ Քարդաշյանը նոր հետաքրքրություն ունի. նա փորձում է մայրիկի դերը՝ շփվելով իր ընկերուհիների և քույրերի երեխաների հետ: Թվում է՝ Քիմին շտապ անհրաժեշտ են երիտասարդ մայրիկների ծավալուն դասընթացներ, որտեղ նրան կսովորեցնեն ապրել երեխաների հետ:
Աստղը լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը երեք երեխաների հետ է, որոնցից երկուսը նստած են նրա ծնկներին: Քիմի դեմքը զգացումների փունջ է արտահայտում, բայց նրա վիճակը լավագույնս նկարագրում է լուսանկարի կարճ մեկնաբանությունը. «Օգնեցե՛ք»:
Լավ կլիներ՝ Քիմը սովորեր գլուխ հանել երեխաներից. 2013-ի ամռանը նա իր ընկեր Քանյե Ուեսթին երեխա է պարգևելու: Զույգը խոստացել է լայնամասշտաբ պատրաստություն տեսնել երեխայի ծնվելու առթիվ և կտրուկ փոխել սովորական կենսակերպը, բայց առայժմ ամեն ինչ սահմանափակվել է հղիների համար նախատեսված նորաձև ամսագրերի ուսումնասիրությամբ և 11 մլն դոլարով առանձնատուն գնելով:











































