Իտալիայի բնակիչները հայտարարել են, որ հոգնել են երկրի տնտեսության ղեկավարման հարցերում Բրյուսելի ճնշումներից և նորից մտածում են լիրայի մասին: Շատերը եվրոն համարում են երկրի խնդիրների պատճառը, այնպես որ՝ բոլոր հնարավորությունները կան՝ վերադառնալու հին արժույթին: Այս մասին գրում է Russia Today-ը:
Չնայած երկիրը 13 տարի առաջ է անցել եվրոյին, սակայն երկրում դեռ հատում են լիրա: Դրանք թեև իսկական չեն, սակայն մեծ պահանջարկ են վայելում բնակչության շրջանում:
«Վերջին վեց տարիների ընթացքում այդ նախագծին ներգրավվել են 30 հազար կոլեկցիոներներ: Մեր դրամների և գրքերի հավաքածուների վաճառքից ապրանքաշրջանառությունը հասել է 120 միլիոն եվրոյի»,- այս մասին հայտնել է Editalia հրատարակչության տնօրեն Մարկո դե Գուցիսը:
Այդ լիրաներով ոչինչ հնարավոր չէ գնել, սակայն պատճենները և գործառությունից դուրս եկած կոպեկները լավ վաճառվում են:
«Մարդիկ չեն մոռացել, թե ինչպես էին ապրում եվրոյին անցնելուց առաջ, և տեսնում են, թե ինչպես են հիմա ապրում: Նրանք շատ լավ հիշում են, որ 2001-2002թթ. Իտալիայում քաղաքական գործիչներն ասում էին՝ մի անհանգստացեք եվրոյի համար. դուք կաշխատեք մեկ օր պակաս, բայց կվարձատրվեք՝ իբր մեկ օր ավելի եք աշխատել»,- հայտնել է «Հինգ աստղերի շարժում» կուսակցության նախարար Ջորջիո Սորիալը:
«Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը ստեղծվել է ընդամենը հինգ տարի առաջ, սակայն այն նախորդ խորհրդարանական ընտրություններին հավաքել է ձայների մեկ քառորդը: Նրանց հիմնական հաջողությունը կապված է եվրասկեպտիցիզմի հետ: Կուսակցությունը իր անվստահությունն է հայտնել Եվրամիությանը, քանի որ կարծում է, որ Իտալիայի՝ ԵՄ մտնելուց հետո երկրում խնդիրները ոչ միայն չեն կարգավորվել, այլև ավելի են շատացել:
«Մարդիկ մեզ աջակցում են: Նրանք հասկանում են, որ մեր տնտեսական հարցերը պետք է լուծվեն ոչ թե Բրյուսելում կամ Եվրոպական կենտրոնական բանկում, այլ մեր երկրում: Առանց սեփական արժույթի և տնտեսական քաղաքականության մենք հեռու չեն գնա»,- ավելացրել է Ջորջիո Սորիալը:








































