Վաշինգտոնի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվում երկրի սևամորթ բնակչության նկատմամբ ոստիկանության բռնության դեմ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ցույցի մասնակիցները շարժվում են քաղաքի կենտրոնական փողոցներով, հիմնականում երթևեկելի մասով: Նրանք բացականչում են արդեն ավանդական դարձած նշանաբառեր՝ «Սևամորթների կյանքն արժեք ունի», «Ահա այսպիսի տեսք ունի ժողովրդավարությունը», «Արդարություն չկա՝ խաղաղություն էլ չի լինի»: Ցուցարաների պատճառով հաճախ կանգ է առնում ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ոստիկանները տեղի ունեցողին նայում են կողքից և չեն միջամտում: Ցուցարարաների հետևից հասնելու համար ոստիկանները հեծանիվներով են:
ԱՄն-ում այլ բողոքի ակցիաների համեմատ՝ այս մեկը չի կարելի բազմամարդ անվանել. դրան մասնակցում է մոտ 100 մարդ:










































