Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկում է Նոբելյան արարողությունների շաբաթը, որի ընթացքում կպատվեն աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի 11 դափնեկիրներին: Մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիկ համերգասրահում:Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Այդ տարի մրցանակ կստանան 13 դափնեկիրներ: Խաղաղության մրցանակը, համաձայն Ալֆրեդ Նոբելի կտակի, հանձնվի Օսլոյում: Այս տարի մրցանակին արժանացել են պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ու երեխաների իրավունքների համար պայքարող Քայլաշ Սաթյարթհին Հնդկաստանից:
1901 թվականից սկսած՝ մրցանակը հաձնվել է 567 անգամ, այն ստացել է 860 մարդ և 22 կազմակերպությունը:
Այս տարվա ամենատարեց դափնեկիրն է 85-ամյա ճապոնացի ֆիզիկոս Իսամու Ակասակին է, իսկ ամենաերիտասարդը՝ոչ միայն այս տարի, այլև մրցանակի պատմության մեջ, 17-ամյա Յուսուֆզայը:
Մրցանակի դրամական ֆոնդը կազմում է մոտ 1 մլն դոլար:










































