Հոլանդական Mexx ընկերությունը սնանկ է ճանաչվել: Խոշոր ռեթեյլերի սնանկացման մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել է Ամստերդամի դատարանը, հաղորդում է NL Times-ը:
Ներկա պահին անվճարունակ են ճանաչվել Mexx-ի 3 ստորաբաժանում` Mexx Holding Netherlands BV-ն, Mexx Europe Holding BV-ն և Mexx Europe Holding International BV-ն: Սակայն հետագայում նույնը կարող է առնչվել նաև ֆիրմայի այլ դուստր ձեռնարկություններին:
Ամստերդամի դատարանը ժամանակավոր կառավարչի է նշանակել, որը պետք է պարզի` արդյոք ընկերությունը կարո՞ղ է հաղթահարել ճգնաժամը:
Mexx-ի սնանկության հիմնական պատճառը կառավարիչն անվանել է գնորդների ակտիվության անկումը բնակչության շրջանում եկամուտների նվազման հետևանքով: Նշվում է նաև, որ ընկերությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել երիտասարդության համար հագուստի թողարկմանը:










































