Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ հինգշաբթի երեկոյան Մեգան Ֆոքսն ու նրա ամուսին Բրայան Օսթին Գրինն ավտովթարի են ենթարկվել: Զույգի Range Rover-ին է բախվել հարբած վիճակում գտվող վարորդը:
Պաշտոնական աղյուրները նշում են, որ վթարի մեղավորի արյան մեջ ալկոհոլի տոկոսը գերազանցել է թույլատրելի չափը 2 անգամ:Վթարից հետո Բրայանն անմիջապես ոստիկանություն է կանչել, որը ձերբակալել է հարբած վարորդին:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:












































