Sunday, 21 06 2026
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են

Արման Մելիքյանը մշակել է ընտրություններին իր մասնակցության մարտավարությունը

Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը և իշխանական ճամբարի կողմից` նրան Սերժ Սարգսյանին պարտված մրցակցի դերում տեսնելու անսքող ցանկությունը, տարատեսակ վերլուծաբանների ու սոցիոլոգների կողմից իրադարձությունների այսօրինակ զարգացման անխուսափելիությունը «կանխատեսող» և «հիմնավորող» ելույթները կեղծիքից ու անօրինությունից ազատվելու մեր ցանկությունը մարող,մեր կամքն ու գործունակությունը կաշկանդող բացահայտ մարտահրավերներ են:

Ազգի ջոջերի քաղաքական անէացմանը հետևած վերջին երկու շաբաթվա ընթացքում դրական փոփոխությունների հնարավորության հույսը կորցրած տասնյակ ընտանիքներ Հայաստանից ընդմիշտ հեռանալու վերաբերյալ որոշում են կայացրել, իսկ ընտրությունների այս «կանխորոշված» արդյունքի իրականություն դառնալու դեպքում մարդկանց այդ աղետալի արտահոսքը հարյուրապատիկ կավելանա: Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի մասնակցությունն ընտրություններին էլ ավելի կխորացնի դրանց իրավաչափության պատրանքը:

Ընտրությունների բոյկոտն ի սկզբանե անիրագործելի էր, իսկ իշխանության կողմից հաստատված խաղի կանոններով «ընտրություններում» կարող է հաղթել միայն իշխանությունը:

Երկրում իրական փոփոխությունների հասնելու համար հասարակությունը պետք է մի կողմից մերժի իշխանության կողմից սահմանված խաղի կանոնները ու չառաջնորդվի դրանցով, իսկ մյուս կողմից մնա օրենքին և արդարության սկզբունքներին հավատարիմ ու իր գործողություններով պարտադրի իշխանությանն իր սեփական մոտեցումը:

Մեր թիմը կապահովի անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի հանրությունը կարողանա իր ազատ ընտրությամբ օրինական իշխանությունը ձևավորել, հակառակ դեպքում նրան հնարավորություն կընձեռվի ծանրակշիռ ու լսելի Ո´Չ ասել իրավախախտ կառավարիչներին:

Հիմնվելով վերը ներկայացված սկզբունքների վրա, մշակել ենք առաջիկա ընտրություններին մեր մասնակցության մարտավարությունը, որի կիրառումը, թեև չի պահանջելու մեծ ջանքեր ու նյութական միջոցներ, այնուամենայնիվ, հնարավոր կդարձնի իշխանությունների հրաժարումը ճնշումներից և ընտրակեղծիքներից ու կապահովի ընտրությունների իրավաչափությունն ու օրինական` ընտրված իշխանության ձևավորումը, հակառակ դեպքում ընտրությունները կճանաչվեն անօրինական ու դա կարվի այնպես, որ հասկանալի լինի մեր քաղաքացիների համար և արտահայտի իրենց տեսակետը, որի հետ հաշվի կնստի ու կհարգի նաև միջազգային հանրությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում