JP Morgan & Co-ի ղեկավար Ջեյմս Դայմոնը ընկերության աշխատակիցներին հայտնել է, որ 3 ամիս բուժվելուց հետո իրեն հաջողվել է հաղթահարել կոկորդի քաղցկեղը: Այս մասին հաղորդում է The Wall Street Joսrnal-ը:
«Լավ լուրն այն է, որ հետազոտության արդյունքները ցույց են տվել՝ քաղցկեղ այլևս չկա: Չնայած հետազոտությունները կշարունակվեն ևս մի քանի տարի` արդյունքը գերազանց է, և բժիշկները դրական կանխատեսումներ են անում իմ առողջության հետ կապված»,- ասել է Դայմոնը:
Ուրբաթ օրը JP Morgan & Co-ի ղեկավարն աշխատակիցներին հիշեցրել է, որ առողջությունից կարևոր բան չկա:








































