Նավթի համաշխարհային գների անկումը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիշմեքին:
«Էներգակիրների ներմուծման մեր ծախսերը վերջին 12 տարվա ընթացքում աճել են 9-60 մլրդ դոլարով: Մեզ համար դա շատ է, այդ պատճառով էլ վերջերս սկսված նավթի գների անկումը դրական կազդի Թուրքիայի տնտեսական նախադրյալների և ցուցանիշների վրա»,- ասել է Շիշմեքը:
Նախարարի խոսքերով` վերջերս Թուրքիայի բարելավվել է ներդրումային «մթնոլորտը»:
Նա հավելել է, որ նավթի ներկայիս գների պահպանման դեպքում սպասվում է Թուրքիայի վճարման միավորի դեֆիցիտի կրճատում 15 մլրդ դոլարից մինչև ՀՆԱ 5.7 տոկոս: Սակայն, ըստ նախարարի, չի կարելի հույսը դնել միայն էժան նավթի վրա, ուստի Թուրքիայի կառավարությունը լուրջ տնտեսական բարեփոխումների փաթեթ է նախապատրաստել:










































