Ուկրաինայի Ազգային բանկի հաղորդագրությունը երկրի միջազգային ռեզերվների կտրուկ անկման մասին վկայում է, որ առանց Արևմուտքի հավելյալ ֆինանսական օգնության երկրին դեֆոլտ է սպառնում: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Ուրբաթ` դեկտեմբերի 5-ին, Ուկրաինայի ազգային բանկը հայտնել է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում երկրի միջազգային ռեզերվները նվազել են գրեթե 21 տոկոսով` մինչև 9.9666 մլրդ դոլար:
Պարբերականը նշում է, որ դա ամենացածր ցուցանիշն է 2004-ի դեկտեմբերից ի վեր, երբ Ուկրաինայի ռեզերվները կազմել են 9.97 մլրդ դոլար:
«Ուկրաինայի Ագային բանկի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ երկրում վերջանում են կանխիկ միջոցները, որոնք անհրաժեշտ են ազգային արժույթի պահպանման և պարտքերի մարման համար: Դա նաև խոսում է այն մասին, որ Ուկրաինան Արևմուտքի կողմից հավելյալ օգնության կարիք ունի դեֆոլտից խուսափելու համար»,- գրում է պարբերականը:









































