HBO հեռուստաալիքը ստացել է ԱՄՆ Սցենարիստների գիլդիայի ամենամեծ քանակությամբ անվանակարգեր՝ այն 16 «սերիալային» անվանակարգերում հավակնում է 16 «ոլորտային» մրցանակների՝ հայտնում է Reuters-ը:
Մի քանի անվանակարգերում ներկայացված են հեռուստաալիքի սերիալները՝ «Գահերի խաղը», «Սիլիկոնե հովիտը», «Իսկական դետեկտիվը»:
Նշվում է, որ «Գահերի խաղն» ու «Իսկական դետեկտիվը» «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում կմրցակցեն CBS-ի «Լավ կինը», Netflix ալիքի «Թղթե տնակը» ու AMC-ի «Խելագարները» սերիալների հետ:
Fox հեռուստաալիքը հավակնում է 8 անվանակարգերի:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում ու Լոս Անջելեսում՝ փետրվարի 14-ին:








































