Թուրքիայում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդներից մեկը:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Մարդին մարզում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է PKK-ի առաջնորդներից մեկը: Նշվում է, որ ուժայինները ոչնչացրել են մի գրոհայինի, որը փակվել էր բնակելի տանը և զինված դիմադրություն էր ցույց տալիս:
Ուժայինների շրջանում տուժածներ չկան: Այժմ պատահարի վայրը խուզարկվում է: Տանը, որտեղ թաքնվել էր գրոհայինը, խուզարկության ընթացքում առգրավվել են Կալաշնիկով ավտոմատներ, մի քանի տասնյակ փամփուշտներ ու նռնակներ և նոութբուք: