Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչին մերձակա աղբյուրները հայտնել են, որ դերասանի հարսնացուն՝ Սոֆի Հանտերը, հղի է առաջին երեխայով: Այս մասին տեղեկացնում է lady.ru-ն:
Հիշեցնենք, որ զույգը վերջերս պաշտոնապես հայտարարել է իրենց նշանադրության մասին:
Նույն աղբյուրները պնդում են, որ Հանտերը հղիության երրորդ ամսում է, այդ իսկ պատճառով զույգը ձգտում է այդ նորությունը գաղտնի պահել:
Աղբյուրների խոսքով՝ «Բենեդիկտը շատ երջանիկ է և ծրագրում է ամուսնանալ մինչ երեխայի ծնունդը: Բենը շատ էր երազում ընտանիք կազմելու մասին: Վերջապես նրա բոլոր երազանքներն իրականանում են»:



















































