Սկզբում Բեյոնսեն փորձել է վերադարձնել ժամանակավոր դաջվածքների նորաձևությունը, իսկ հիմա երգչուհին առաջարկում է իր երկրպագուներին ժամանակակից մարտնահարդարման պարզունակ և արագ միջոց՝ կպչուն գունեղ պատկերներ: Այս մասին հայտնում է Elle պարբերականը:
Հավաքածուն ընդգրկում է 4 տարատեսակներ: Դրանցից մեկը պատկերում է Բեյոնսեի երգերի տեքստերը:
Հավաքածուն ստեղծվել է Լիզա Լոգանի հետ համագործակցությամբ: NCLA բրենդը ներկայացնող Լոգանն արդեն վաղուց զբաղվում է աստղի մատհարդարմամբ: Նորույթը վաճառքի է դրված երգչուհու պաշտոնական կայքում:










































