Համացանցում հայտնվել է տեսանյութ, որն արվել է Քեյփթաունի լողափերից մեկում (ՀԱՀ): Երևում է, թե ինչպես է մարդը կեսարյան հատում անում ափ նետված սատկած շնաձկանը: Արդյունքում լույս աշխարհ են գալիս 3 շնաձկներ: Այս մասին հայտնում The Daily Mail-ը:
Փոքրիկ շնաձկների փրկության մասին պտմող կադրերը համացանցում հայտնվել են դեկտեմբերի 1-ին և արդեն հասցրել ավելի քան 1.3 մլն դիտում ունենալ:
Տեսանյութի հերոսներն ամերիկյան ընտանիքի անդամներն են, ովքեր զբոսնելիս են եղել լողափով:










































