Սուրբծննդյան եղևնին, որը հինգշաբթի բեռնատարով բերվել էր Վատիկան Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանից, Տեղադրվել է Սուրբ Պետրոսի հրապարակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
25.5-մետրանոց ծառը, որը Կալաբրիայի իշխանությունները նվեր են ուղարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ընտրվել է շրջանի լեռնային արգելոցներից մեկում: Բնի տրամագիծը 55 սմ է: Առաջիկա օրերին տոնածառը կհանդերձավորվի պետության դեղին-սպիտակ գույներով, իսկ դեկտեմբերի 19-ին կվառվեն հազարավոր էլեկտրական լամպերը:
Ծառի տակ, ըստ կաթոլիկ ավանդույթի, կտեղադրվի մսուրը, որը կպատկերի Հիսուսի ծննդյան տեսարանը:
Աշխարհի գլխավոր կաթոլիկ տաճարի առջև գտնվող հրապարակում տոնածառի տեղադրման ավանդույթը իր երկրից բերել էր լեհ պապ Հովհաննես Պողոս II-ը 1978 թվականին: Դրանցից հետո Եվրոպայի տարբեր երկրներն ու Իտալիայի շրջանները պատիվ են համարում Պապին եղևնի ուղարկելը:








































