Հնդկաստանի Փենջաբ նահանգում ակնաբուժական կլինիկայի 15 հիվանդներ վիրահատության հետևանքով զրկվել են տեսողությունից:
Ամրիտսար քաղաքի գլխավոր վիրաբույժի խոսքով՝ բոլոր տուժածները ենթարկվել են կատարակտի վիրահատության: Նա BBC-ի հետ զրույցում ասել է, որ կլինիկայի բժիշկներն ընդունել են հիվանդներին՝ չունենալով իշխանությունների թույլտվությունը:
Նահանգային իշխանությունները հանձնարարել են հետաքննություն սկսել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Չհատիսգարհ նահանգում 15 կին էր մահացել ամլացման վիրահատությունից հետո:







































