Չինաստանի տարածքում հանելուկային նոր օբյեկտներ են հայտնաբերվել: Դրանք հայտնաբերել է ԿՀՎ-ի նախկին գործակալը` Google Earth-ի միջոցով ուշադիր զննելով երկիրը: Ամերիկյան իշխանությունները անհանգստանում են, որ հայտնաբերված օբյեկտը կարող է խանգարել ԱՄՆ-ի տիեզերական ուսումնասիրություններին, տեղեկացրել է Wired-ը:
Ալեն Թոմփսոնը Google Earth-ի միջոցով վաղուց է ուսումնասիրում երկրագունդը. ավելի վաղ, տնից դուրս չգալով, նա գաղտնի օբյեկտ էր հայտնաբերել Իրանում և մի քանի տարօրինակ օբյեկտներ` Գոբի անապատում, որոնց նշանակությունը մինչ այժմ հայտնի չէ: Այս անգամ նախկին գործակալի ուշադրությունն է գրավել չինական Քաշգար քաղաքի մերձակայքում գտնվող օբյեկտը:
Ամերիկացու հայտնաբերած օբյեկտների մեծ մասի երկարությունը 100 մետրից ավելի է: Դրանցից մեկը պայտի տեսք ունի: Ամերիկյան հետախուզությունը վաղուց էր հայտնում ՉԺՀ-ում կատարվող «հակաարբայնակային» գործողությունների մասին:
Այլ տարբերակի համաձայն` Թոմփսոնը, հնարավոր է, սովորական օբյեկտ է հայտնաբերել, քանի որ Չինաստանի Կաշգար շրջանը տնտեսական տարածք է: Մոտ ժամանակներում այդ տարածքում մտադիր են խոշոր ծրագրեր իրականացնել` երկաթուղային ճանապարհի կառուցումից մինչև հնագույն մուսուլմանական շինությունների դուրսբերումը քաղաքի կենտրոնից:
Այս պահին փորձագետները դժվարանում են նախապատվություն տալ այս կամ այն տարբերակին:










































