ԱՄՆ-ում արագ սննդի ռեստորանների հազարավոր աշխատակիցներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նվազագույն աշխատավարձի գրեթե կրկնակի ավելացում՝ ժամում մինչև 15 դոլար: Բողոքի ակցիաներին, որոնց միացել են նաև օդանավակայանների աշխատակիցները, անցկացվում են 190 քաղաքներում: Ակցիաներին մասնակցում են այնպիսի խոշոր ցանցերի աշխատողները, ինչպիսիք են՝ McDonald’s-ը, Burger King-ը, Wendy’s-ն ու Taco Bell-ը:
Ընդհանուր առմամբ ցույցերը խաղաղ են անցել, անկարգությունների ու ձերբակալությունների մասին չի հաղորդվում:
Ներկայում երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է ժամում 7.25 դոլար: Այդ մակարդակին այն հաստատվել էր 2009 թվականին՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Փորձագետների հաշվարկներով՝ 4 հոգանոց ընտանիքը աղքատության շեմից բարձր մակարդակով ապրելու համար պետք է վաստակի ժամում 11 դոլարից ոչ պակաս:











































