Իրանի խորհրդարանը (Մեջլիս) պատրաստել է օրինագիծ, որը կազմված է 9 կետից: Այն ուղղված է հայրենական արտադրության աջակցմանը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով պատգամավոր Համիդրզա Ֆոուլագդարին:
Վերջինիս խոսքով՝ ներկայիս տնտեսական անկման իրավիճակից լավագույն ելքը հայրենական արտադրությանն աջակցելն է:
Իրանի կառավարությունն ու խորհրդարանը համաձայնել են ֆինանսավորել արտադրական ոլորտի նախագծերը՝ նավթի արտահանումից ստացված Զարգացման ազգային հիմնադրամի (NDF) եկամուտներով:











































