Ամերիկյան Ֆլորիդա նահանգում դպրոցական ավտոբուսի վարորդը վառվող տրանսպորտային միջոցից 40 երեխաների է փրկել տարհանելով, հաղորդում է ABC News-ը:
Պարբերականի տվյալներով՝ հինգշաբթի առավոտյան Քրիստինա Բահրմենը վարել է միջնակարգ դպրոցի ավտոբուսը, երբ երեխաները ծխի հոտ են զգացել: Կինն անմիջապես կանգնեցրել է ավտոբուսը և երեխաներին դուրս բերել: Նա զանգահարել է փրկարարական ծառայություն՝ միաժամանակ երեխաներին անվտանգ տեղ կանգնեցնելով: Վարորդի կազմակերպվածության շնորհիվ երեխաները չեն տուժել:









































