Գիտնականները գաղտնազերծել են 2015 թ. համար ֆրանսիացի աստղագուշակ և մարգարե Նոստրադամուսի կանխագուշակումները, գրում է Rosbalt.ru –ն:
Էլեկտրոնային ԶԼՄ-ների տվյալներով՝ Նոստրադամուսն իր ձեռագրերում հաջորդ տարին որպես սարսափելի իրադարձություններով լի տարի է նկարագրել, որոնք արդյունքում կարող են շուռ տալ աշխարհը:
Հաջորդ տարվա վատ իրադարձությունների շարքում չորս առաջտար երկրների ղեկավարների նկատմամբ մահափորձերն են, Իտալիայում Վեզուվ հրաբխի ժայթքումը, ուժեղ երկրաշարժ Ամերիկայում, որը հումանիտար աղետի պատճառ կդառնա, ինչպես նաև տնտեսական ճգնաժամեր Գերմանիայում և Ֆրանսիայում: Դրանից բացի, Երկիրը ճառագայթման կենթարկվի, որի հետևանքով մարդիկ սկսեն երիտասարդ հասակում մահանալ:
Սակայն Նոստրադամուսը կանխագուշակել է նաև, որ հաջորդ տարի կվերանան հարկերը, և ժողովուրդների միջև կջնջվի լեզվական պատնեշը: Կհայտնաբերվի երիտասարդության էլիքսիրը, որը մարդկանց կյանքը կերկարացնի 200 տարով:











































