Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է իմանալ, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և սպանված քուրդ ակտիվիստուհին ինչ կապեր են ունեցել:
Ինչպես հաղորդում է AZE.az-ը, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն այն մասին, թե ինքն անձամբ ճանաչել է սպանված քրդուհիներից մեկին, առաջացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմանքը:
Թուրքիայի կառավարության ղեկավարը Ֆրանսուա Օլանդից խնդրել է ավելի մանրամասն պատմել մահացած քուրդ ակտիվստուհու հետ ունեցած կապերի մասին:
«Ֆրանսիան պետք է մեկնաբանի, թե ինչու է նախագահը հանդիպել ահաբեկչական կազմակերության անդամների հետ»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Փարիզում սպանվել են քուրդ երեք ակտիվիստուհիներ, որոնցից մեկը մասնակցել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ստեղծմանը:
Ներկայումս Ֆրանսիայում բնակվում է շուրջ 150 հազար քուրդ:







































