Երևում է՝ Դեմի Մուրի և նրա 27-ամյա զուգընկերոջ՝ Dead Sara խմբի թմբկահար Շոն Ֆրայդեյի հարաբերություններն արագ զարգանում են, գրում է Spletnik.ru-ն:
Օրերս սիրահարներին նկատել են Լոս Անջելեսի սրճարաններից մեկից դուրս գալիս: Նրանք հայտնվել են անձրևի տակ: Հենց այդ պահին էլ պապարացիներին հաջողվել է լուսանկարել զույգին:
Հիշեցնենք, որ անցած ձմեռային արձակուրդները դերասանուհին Շոնի հետ Մեքսիկայում է անցկացրել: Դրանից հետո լրագրողները բազմիցս դերասանուհուն նկատել են Շոնի հետ տարբեր ակումբներում ժամանակ անցկացնելիս, բայց ինչ-որ պահի նրա տեղը զբաղեցրել է Ալեքս Պետիֆերը: Սակայն արդեն ապրիլին նրան կրկին նկատել են Ֆրայդեյի հետ:












































